Տավուշի մարզում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և բռնկվել
SOCIETYՕգոստոսի 8-ին, ժամը 23:07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվում է. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Աչաջուր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին, ինչից առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին, ժամը 00:09-ին, մարվել՝ 00:13-ին: Այրվել են ավտոմեքենան և գազատարից արտահոսած գազը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և սահմանազատել տարածքը
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



