Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 74 քաղաքացի
МЕЖДУНАРОДНОЕԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 134-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 9350 նոր դեպք, 1431 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 410 հազար 75 դեպքից 7 մլն 84 հազար 659-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1313 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 807 հազար 818 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 180 հազար 501 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 30 մլն 295 հազար 46-ի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



