Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 74 քաղաքացի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 134-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 9350 նոր դեպք, 1431 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 410 հազար 75 դեպքից 7 մլն 84 հազար 659-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1313 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 807 հազար 818 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 180 հազար 501 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 30 մլն 295 հազար 46-ի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



