Հուլիսին Իսպանիայում շոգից 2064 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕԾայրահեղ շոգը, որը գրանցվել է հուլիսին Իսպանիայում, 2064 մարդու մահվան պատճառ է դարձել, ասվում է Կառլոս III Առողջապահական ինստիտուտի կայքում, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Մահացության ամենօրյա մոնիտորինգի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանից մահացության դեպքերը մոտ չորս անգամ ավելի քիչ են եղել։
Մահացածների ընդհանուր թվից 1321-ը եղել են 85-ից բարձր տարիքի, ևս 470-ը՝ 75-ից 84 տարեկան, 176-ը՝ 65-74 տարեկան, մոտ 83-ը՝ 45-ից 64 տարեկան:
Շոգի պատճառով մահացել է նաև մինչև 14 տարեկան 10 երեխա։
Հուլիսի 18-ին և 19-ին ամենաշատ մարդիկ են մահացել՝ համապատասխանաբար 184 մարդ։ Այս օրերին ամբողջ Իսպանիայում օդի միջին ջերմաստիճանը եղել է մոտավորապես 38-40°C։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



