Հուլիսին Իսպանիայում շոգից 2064 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSԾայրահեղ շոգը, որը գրանցվել է հուլիսին Իսպանիայում, 2064 մարդու մահվան պատճառ է դարձել, ասվում է Կառլոս III Առողջապահական ինստիտուտի կայքում, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Մահացության ամենօրյա մոնիտորինգի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանից մահացության դեպքերը մոտ չորս անգամ ավելի քիչ են եղել։
Մահացածների ընդհանուր թվից 1321-ը եղել են 85-ից բարձր տարիքի, ևս 470-ը՝ 75-ից 84 տարեկան, 176-ը՝ 65-74 տարեկան, մոտ 83-ը՝ 45-ից 64 տարեկան:
Շոգի պատճառով մահացել է նաև մինչև 14 տարեկան 10 երեխա։
Հուլիսի 18-ին և 19-ին ամենաշատ մարդիկ են մահացել՝ համապատասխանաբար 184 մարդ։ Այս օրերին ամբողջ Իսպանիայում օդի միջին ջերմաստիճանը եղել է մոտավորապես 38-40°C։
1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



