Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել կալանքից
ПОЛИТИКАՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին գրառում է արել Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը»,–գրել է պաշտպանը, և հավելել, որ « Քննչական կոմիտեի քննիչը, առաջին ատյանի դատավոր Դավիթ Արղամանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, հաստատապես տեղյակ լինելով, որ Տիգրանը որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան երկու ամիս կանաքի տակ են պահել»։ Պաշտպանը նաև հավելել է, որ այդ անձինք պատասխանատվության են ենթարկվելու։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



