Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել կալանքից
POLITICSՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին գրառում է արել Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
«Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը»,–գրել է պաշտպանը, և հավելել, որ « Քննչական կոմիտեի քննիչը, առաջին ատյանի դատավոր Դավիթ Արղամանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, հաստատապես տեղյակ լինելով, որ Տիգրանը որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան երկու ամիս կանաքի տակ են պահել»։ Պաշտպանը նաև հավելել է, որ այդ անձինք պատասխանատվության են ենթարկվելու։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



