Գերմանիան պետք է պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական եւ Էգեյան ծովերի հարցում․Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան պետք է պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական եւ Էգեյան ծովերի հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Hürriyet-ը։
«Մենք ցանկանում ենք, որ Գերմանիան պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական ծովի արեւելյան հատվածի եւ Էգեյան ծովի հարցում։ Երրորդ երկրները, ներառյալ՝ Գերմանիան, չպետք է լինեն սադրանքի եւ քարոզչության գործիք»,-ասել է Չավուշօղլուն։
«Այո, միջազգային իրավունքի շատ հարցեր բարդ են, բայց դրանցից մի քանիսը նաեւ շատ պարզ են։ Հունական կղզիները՝ Լեսբոսը, Խիոսը, Հռոդոսը եւ շատ այլ կղզիներ, հանդիսանում են հունական տարածք, եւ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել այդ փաստը»,-ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
4
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...
5
Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»



