Գերմանիան պետք է պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական եւ Էգեյան ծովերի հարցում․Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSԳերմանիան պետք է պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական եւ Էգեյան ծովերի հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Hürriyet-ը։
«Մենք ցանկանում ենք, որ Գերմանիան պահպանի իր հավասարակշռված դիրքորոշումը Միջերկրական ծովի արեւելյան հատվածի եւ Էգեյան ծովի հարցում։ Երրորդ երկրները, ներառյալ՝ Գերմանիան, չպետք է լինեն սադրանքի եւ քարոզչության գործիք»,-ասել է Չավուշօղլուն։
«Այո, միջազգային իրավունքի շատ հարցեր բարդ են, բայց դրանցից մի քանիսը նաեւ շատ պարզ են։ Հունական կղզիները՝ Լեսբոսը, Խիոսը, Հռոդոսը եւ շատ այլ կղզիներ, հանդիսանում են հունական տարածք, եւ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել այդ փաստը»,-ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



