Խարբերդում կրտսեր եղբայրը դանակահարել էր ավագին
ОБЩЕСТВОՀուլիսի 28-ին ոստիկանություն էր զանգել Նոր Խարբերդի 22-ամյա մի բնակիչ և հաղորդում տվել, որ եղբայրն իրեն դանակահարել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված հասցե էր մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ ժամը 09.30-ին տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 19-ամյա եղբայրը դանակով խփել է իր կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ 19-ամյա երիտասարդը Նոր Խարբերդի 9-րդ փողոցում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



