Խարբերդում կրտսեր եղբայրը դանակահարել էր ավագին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 28-ին ոստիկանություն էր զանգել Նոր Խարբերդի 22-ամյա մի բնակիչ և հաղորդում տվել, որ եղբայրն իրեն դանակահարել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված հասցե էր մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ ժամը 09.30-ին տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 19-ամյա եղբայրը դանակով խփել է իր կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ 19-ամյա երիտասարդը Նոր Խարբերդի 9-րդ փողոցում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



