Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Իվետա Մուկուչյանի բացառիկ հարցազրույցը ESCBubble.com կայքին

ЛАЙФ

Ողջույն Իվետա: Շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելուհամար:

Ինչպե՞ս ստացաք Եվրատեսիլ 2016-ում Հայաստանը ներկայացնելուառաջարկը: Ի՞նչ զգացողություններ ունեիք:

Ողջույն, ես նույնպես շնորհակալ եմ:

Պետք է ասեմ, որ շատ ուրախացա, երբ Հանրային հեռուստաընկերությունից ստացա այս առաջարկը: Միաժամանակ տարբեր զգացողություններ ունեի: Անչափ հուզված էի, բայց նաև հասկացա, որ ինձ շատ կարևոր առաքելություն է վստահված: Վերջին ամիսների ընթացքում բազում նամակներ և շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բոլոր ծայրերից: Շնորհակալ եմ, և իսկապես երջանիկ եմ, որ դարձել եմ այս մեծ ընտանիքի մի մասնիկը:

Մի փոքր կպատմե՞ք Գերմանիայի Ձայնը նախագծում Ձեր մասնակցությունից:

Կարծում եմ Գերմանիայի Ձայնը նախագիծը հրաշալի ինքնազարգացման հարթակ է բոլոր երիտասարդ արտիստների համար, և ես բացառություն չէի: Ինձ հնարավորություն ընձեռվեց կողք-կողքի աշխատել Գերմանիայում երաժշտության ոլորտի առաջատար մասնագետների հետ, ինչպես նաև զարգացնել իմ վոկալային տվյալները և կենդանի երգելու ունակությունները: Այս նախագիծն իսկապես շատ կարևոր փուլ էր իմ կյանքում:

Մենք գիտենք, որ վերջին ամիսների ընթացքում Հանրայինհեռուստաընկերությունը բազում երգեր է ստացել աշխարհի տարբերծայրերից: Իսկ դուք ի՞նչ երգով կցանկանայիք ներկայանալ Եվրատեսիլ2016-ում:

Ես շատ կուզենայի, որ իմ երգի հիմքում ընկած լիներ հիշվող և ազդեցիկ հնչյուններով մեղեդի: Դուք իրավացի եք, վերջին երեք ամիսների ընթացքում մենք հարյուրավոր երգեր ենք ստացել՝ Հունաստանից, Ռուսաստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հայաստանից և շատ այլ երկրներից: Ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից, և շնորհակալություն հայտնել բոլոր այն երգահաններին, ովքեր իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին մեր մրցույթին: Մենք արդեն ընտրել ենք մի քանի ստեղծագործություն, և հիմա աշխատում ենք երգի վերջնական տարբերակի վրա:

Հայաստանը մրցույթին իր մասնակցության ընթացքում երկու անգամ է հայտնվել լավագույն հնգյակում: Այդ երկու երգերից մեկը Սիրուշոյի ‹‹Քելե- քելեն›› էր, որի խոսքերի մի հատվածը հայերենով էր գրված: Գուցե հենցդա՞ էր երգի հաջողության գաղտնիքը: Արդյոք կարո՞ղ ենք ակնկալել, որՁեր երգում կարող է հայերեն հատված լինել:

Ըստ իս ամենակարևորը երգի ասելիքն է` անկեղծ զգացմունքները, որ եկել են հեղինակի և երգչի սրտից: Եվ էական չէ խոսքերը կլինեն անգլերեն, թե հայերեն, կարևորը հանդիսատեսին այդ զգացմունքները փոխանցելն է: Այդուհանդերձ կարծում եմ , որ երգում միաժամանակ հայերեն և անգլերեն խոսքեր ունենալը հետաքրքիր էքսպերիմենտ է:

Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելը Ձեզ համար …

Մեծ պատիվ է: Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ հենց ինձ է վստահված այս կարևոր առաքելությունը: Նաև ուզում եմ նշել, որ ես երկար տարիներ հետևել եմ մրցույթին, և մեծ երկրպագու եմ: Շատ ուրախ եմ, որ այս տարի ես ևս դարձա Եվրատեսիլյան մեծ ընտանիքի անդամ:

Իսկ ե՞րբ եք պատրաստվում հանդիսատեսին ներկայացնել Ձեր երգը:

Ես շատ եմ ուզում, որ երգի պրեմիերան մեծ անակնկալ լինի բոլորի համար: Այս պահին միայն կարող եմ ասել, որ գալիք ամիսը շատ ծանրաբեռնված է լինելու ինձ համար:

Եվրատեսիլի պատմության մեջ, որն է Ձեր ամենասիրելի երգը:

Օ՜, շատ երգեր կան: Ամենասիրելիներից են Արամ MP3-ի ‹‹Not alone›› –ը, այս տարի Բելգիան ներկայացնող Լոիկ Նոտտեի երգը, և ABBA խմբի ‹‹Waterloo›› երգը՝ Եվրատեսիլի դասականներից է:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

Սիդնի Շելդոնի ‹‹Անծանոթը հայլու մեջ››: Շատ զգացմունքային պատմություն է:

Ամենասիրելի ֆիլմը:

Նյու Յորքի փողոցները: Հետաքրքիր սյուժեով ֆիլմ է, և ըստ իս, Լեոնարդո ԴիԿապրիոյի ամենագեղեցիկ դերակատարումներից է:

Ամենասիրելի ուտեստը:

Հարիսա:

Ամենասիրելի մարզաձևը:

Գեղասահք: Երբ փոքր էի, փորձեցի զբաղվել այս մարզաձևով, բայց այդպես էլ հաջողության չհասա:

Ամենասիրելի երգիչը, խումբը:

Թինա Թըրնրը, Ֆեթ Ֆրեդդիս Դրոփ և Իմեջին Դրեգնս խմբերը: Ես երաժշտական տարբեր ժանրեր եմ սիրում, և երբեք չեմ կողմնորոշվում, թե որն է իմ ամենասիրելին:

Ամենասիրելի երգը:

Էթթա Ջեյմսի ‹‹Էթ լասթ›› երգը:

Շնորհակալություն հարցազրույցի համար: Հաջողություն ենք մաղթում ՁեզԵվրատեսիլ 2016-ում:

Աղբյուրը` http://www.eurovision.am/hy/eurovision/n...
Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян