Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իվետա Մուկուչյանի բացառիկ հարցազրույցը ESCBubble.com կայքին

ԼԱՅՖ

Ողջույն Իվետա: Շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելուհամար:

Ինչպե՞ս ստացաք Եվրատեսիլ 2016-ում Հայաստանը ներկայացնելուառաջարկը: Ի՞նչ զգացողություններ ունեիք:

Ողջույն, ես նույնպես շնորհակալ եմ:

Պետք է ասեմ, որ շատ ուրախացա, երբ Հանրային հեռուստաընկերությունից ստացա այս առաջարկը: Միաժամանակ տարբեր զգացողություններ ունեի: Անչափ հուզված էի, բայց նաև հասկացա, որ ինձ շատ կարևոր առաքելություն է վստահված: Վերջին ամիսների ընթացքում բազում նամակներ և շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բոլոր ծայրերից: Շնորհակալ եմ, և իսկապես երջանիկ եմ, որ դարձել եմ այս մեծ ընտանիքի մի մասնիկը:

Մի փոքր կպատմե՞ք Գերմանիայի Ձայնը նախագծում Ձեր մասնակցությունից:

Կարծում եմ Գերմանիայի Ձայնը նախագիծը հրաշալի ինքնազարգացման հարթակ է բոլոր երիտասարդ արտիստների համար, և ես բացառություն չէի: Ինձ հնարավորություն ընձեռվեց կողք-կողքի աշխատել Գերմանիայում երաժշտության ոլորտի առաջատար մասնագետների հետ, ինչպես նաև զարգացնել իմ վոկալային տվյալները և կենդանի երգելու ունակությունները: Այս նախագիծն իսկապես շատ կարևոր փուլ էր իմ կյանքում:

Մենք գիտենք, որ վերջին ամիսների ընթացքում Հանրայինհեռուստաընկերությունը բազում երգեր է ստացել աշխարհի տարբերծայրերից: Իսկ դուք ի՞նչ երգով կցանկանայիք ներկայանալ Եվրատեսիլ2016-ում:

Ես շատ կուզենայի, որ իմ երգի հիմքում ընկած լիներ հիշվող և ազդեցիկ հնչյուններով մեղեդի: Դուք իրավացի եք, վերջին երեք ամիսների ընթացքում մենք հարյուրավոր երգեր ենք ստացել՝ Հունաստանից, Ռուսաստանից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հայաստանից և շատ այլ երկրներից: Ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից, և շնորհակալություն հայտնել բոլոր այն երգահաններին, ովքեր իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին մեր մրցույթին: Մենք արդեն ընտրել ենք մի քանի ստեղծագործություն, և հիմա աշխատում ենք երգի վերջնական տարբերակի վրա:

Հայաստանը մրցույթին իր մասնակցության ընթացքում երկու անգամ է հայտնվել լավագույն հնգյակում: Այդ երկու երգերից մեկը Սիրուշոյի ‹‹Քելե- քելեն›› էր, որի խոսքերի մի հատվածը հայերենով էր գրված: Գուցե հենցդա՞ էր երգի հաջողության գաղտնիքը: Արդյոք կարո՞ղ ենք ակնկալել, որՁեր երգում կարող է հայերեն հատված լինել:

Ըստ իս ամենակարևորը երգի ասելիքն է` անկեղծ զգացմունքները, որ եկել են հեղինակի և երգչի սրտից: Եվ էական չէ խոսքերը կլինեն անգլերեն, թե հայերեն, կարևորը հանդիսատեսին այդ զգացմունքները փոխանցելն է: Այդուհանդերձ կարծում եմ , որ երգում միաժամանակ հայերեն և անգլերեն խոսքեր ունենալը հետաքրքիր էքսպերիմենտ է:

Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելը Ձեզ համար …

Մեծ պատիվ է: Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ հենց ինձ է վստահված այս կարևոր առաքելությունը: Նաև ուզում եմ նշել, որ ես երկար տարիներ հետևել եմ մրցույթին, և մեծ երկրպագու եմ: Շատ ուրախ եմ, որ այս տարի ես ևս դարձա Եվրատեսիլյան մեծ ընտանիքի անդամ:

Իսկ ե՞րբ եք պատրաստվում հանդիսատեսին ներկայացնել Ձեր երգը:

Ես շատ եմ ուզում, որ երգի պրեմիերան մեծ անակնկալ լինի բոլորի համար: Այս պահին միայն կարող եմ ասել, որ գալիք ամիսը շատ ծանրաբեռնված է լինելու ինձ համար:

Եվրատեսիլի պատմության մեջ, որն է Ձեր ամենասիրելի երգը:

Օ՜, շատ երգեր կան: Ամենասիրելիներից են Արամ MP3-ի ‹‹Not alone›› –ը, այս տարի Բելգիան ներկայացնող Լոիկ Նոտտեի երգը, և ABBA խմբի ‹‹Waterloo›› երգը՝ Եվրատեսիլի դասականներից է:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

Սիդնի Շելդոնի ‹‹Անծանոթը հայլու մեջ››: Շատ զգացմունքային պատմություն է:

Ամենասիրելի ֆիլմը:

Նյու Յորքի փողոցները: Հետաքրքիր սյուժեով ֆիլմ է, և ըստ իս, Լեոնարդո ԴիԿապրիոյի ամենագեղեցիկ դերակատարումներից է:

Ամենասիրելի ուտեստը:

Հարիսա:

Ամենասիրելի մարզաձևը:

Գեղասահք: Երբ փոքր էի, փորձեցի զբաղվել այս մարզաձևով, բայց այդպես էլ հաջողության չհասա:

Ամենասիրելի երգիչը, խումբը:

Թինա Թըրնրը, Ֆեթ Ֆրեդդիս Դրոփ և Իմեջին Դրեգնս խմբերը: Ես երաժշտական տարբեր ժանրեր եմ սիրում, և երբեք չեմ կողմնորոշվում, թե որն է իմ ամենասիրելին:

Ամենասիրելի երգը:

Էթթա Ջեյմսի ‹‹Էթ լասթ›› երգը:

Շնորհակալություն հարցազրույցի համար: Հաջողություն ենք մաղթում ՁեզԵվրատեսիլ 2016-ում:

Աղբյուրը` http://www.eurovision.am/hy/eurovision/n...
Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար