Ռուսաստանցիների ավելի քան 80%-ը վստահում է Պուտինին․ հարցում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանցիների կարծիքով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է լինել երկրի թիվ մեկ վստահություն ունեցող մարդը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) հարցում է իրականացրել, համաձայն որի՝ ռուսաստանցիների 80,7%-ը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 63,5%-ը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիների 77,8%-ը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը, 51,2%-ը՝ Միշուստինին, իսկ 51,3%-ը՝ կառավարության գործունեությանը։
Հարցվածները խոսել են նաև Պետդումայի խմբակցությունների ղեկավարների նկատմամբ իրենց վստահության մակարդակի մասին։ Գենադի Զյուգանովին վստահում է հարցվածների 29,9%-ը, Սերգեյ Միրոնովը՝ 30%–ը, Լեոնիդ Սլուցկուն՝ 16,6%–ը, Ալեքսեյ Նեչաևին՝ 7,6%–ը։
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
4
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
5
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank



