Ռուսաստանցիների ավելի քան 80%-ը վստահում է Պուտինին․ հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցիների կարծիքով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է լինել երկրի թիվ մեկ վստահություն ունեցող մարդը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) հարցում է իրականացրել, համաձայն որի՝ ռուսաստանցիների 80,7%-ը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 63,5%-ը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիների 77,8%-ը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը, 51,2%-ը՝ Միշուստինին, իսկ 51,3%-ը՝ կառավարության գործունեությանը։
Հարցվածները խոսել են նաև Պետդումայի խմբակցությունների ղեկավարների նկատմամբ իրենց վստահության մակարդակի մասին։ Գենադի Զյուգանովին վստահում է հարցվածների 29,9%-ը, Սերգեյ Միրոնովը՝ 30%–ը, Լեոնիդ Սլուցկուն՝ 16,6%–ը, Ալեքսեյ Նեչաևին՝ 7,6%–ը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



