Եթե սովի սպառնալիքը չվերացվի, Եվրոպան կբախվի միգրացիոն ցունամիի. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕԵթե Ուկրաինային չհաջողվի ապաշրջափակել նավահանգիստները հացահատիկի արտահանման համար, ապա Եվրոպան կարող է ծածկվել միգրացիոն ցունամիով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիեննայում թվային տեխնոլոգիաների և լրատվամիջոցների 4Gamechangers փառատոնում ունեցած ելույթի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։
«Եթե սովի սպառնալիքը չվերացվի, եթե Սև ծովն անմիջապես չարգելափակվի, ապա պարենային ճգնաժամի հետևանքը կլինի այնպիսի միգրացիոն ցունամին, որը կհասնի ձեզ, թեև Ավստրիան շատ հեռու է ծովից»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինա ներխուժելով՝ Ռուսաստանը ստեղծել է լայնածավալ սովի վտանգ՝ արգելափակելով Սև ծովը, և այժմ նա պատանդ է պահում միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



