Եթե սովի սպառնալիքը չվերացվի, Եվրոպան կբախվի միգրացիոն ցունամիի. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթե Ուկրաինային չհաջողվի ապաշրջափակել նավահանգիստները հացահատիկի արտահանման համար, ապա Եվրոպան կարող է ծածկվել միգրացիոն ցունամիով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիեննայում թվային տեխնոլոգիաների և լրատվամիջոցների 4Gamechangers փառատոնում ունեցած ելույթի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։
«Եթե սովի սպառնալիքը չվերացվի, եթե Սև ծովն անմիջապես չարգելափակվի, ապա պարենային ճգնաժամի հետևանքը կլինի այնպիսի միգրացիոն ցունամին, որը կհասնի ձեզ, թեև Ավստրիան շատ հեռու է ծովից»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինա ներխուժելով՝ Ռուսաստանը ստեղծել է լայնածավալ սովի վտանգ՝ արգելափակելով Սև ծովը, և այժմ նա պատանդ է պահում միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



