Փաշինյանն ընդունել է Իսրայելի նորանշանակ դեսպանին
ПОЛИТИКАՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ), հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետն ու դեսպանը ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:
«Վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման: Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



