Փաշինյանն ընդունել է Իսրայելի նորանշանակ դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ), հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետն ու դեսպանը ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:
«Վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման: Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



