Լավ լուր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
ОБЩЕСТВОՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Խոսքն այն վարորդների մասին է, որոնք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են իրականացնում ՌԴ-ում։
«Նախագծվող փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որը կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ»,-նշված է հիմնավորման մեջ:
Ռուսաստանում նման կարգավորում է գործում Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսերենը՝ որպես պաշտոնական լեզու:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



