Լավ լուր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
SOCIETYՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Խոսքն այն վարորդների մասին է, որոնք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են իրականացնում ՌԴ-ում։
«Նախագծվող փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որը կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ»,-նշված է հիմնավորման մեջ:
Ռուսաստանում նման կարգավորում է գործում Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսերենը՝ որպես պաշտոնական լեզու:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



