Գյումրիում հողաշերտը փլվել է. քաղաքացին մնացել է տակը
ОБЩЕСТВОՇիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 21-ին, ժամը 15։10-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։
ԱԻ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Շիրակացի փողոցում՝ փոսի մեջ (մոտ 4 մ) կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով Գ. Ս.-ն (ծնված 1975 թ.) արգելափակվել է հողաշերտի մեջ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանների, շտապօգնության աշխատակիցների և քաղաքացիների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



