Գյումրիում հողաշերտը փլվել է. քաղաքացին մնացել է տակը
SOCIETYՇիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 21-ին, ժամը 15։10-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։
ԱԻ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Շիրակացի փողոցում՝ փոսի մեջ (մոտ 4 մ) կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով Գ. Ս.-ն (ծնված 1975 թ.) արգելափակվել է հողաշերտի մեջ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանների, շտապօգնության աշխատակիցների և քաղաքացիների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



