Վանեցյանին կփոխարինի Մարտուն Գրիգորյանը․ նա հակված է վերցնել մանդատը
ПОЛИТИКАIrakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել։ Վանեցյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել։ «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է։ Եթե սահմանված ժամկետում Վանեցյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա հաջորդիվ պատգամավորի մանդատ կստանա Մարտուն Գրիգորյանը։
Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Մարտուն Գրիգորյանը հակված է վերցնել մանդատը և աշխատանքը շարունակել խորհրդարանում։
Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը «Հայրենիք» կուսակցության քվոտայով է մասնակցել ընտրություններին։ Ի դեպ, եթե Մարտուն Գրիգորյանը պատգամավորական մանդատը վերցնի նա կլինի Շիրակի մարզը ներկայացնող միակ ընդդիմադիր պատգամավորը։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



