Վանեցյանին կփոխարինի Մարտուն Գրիգորյանը․ նա հակված է վերցնել մանդատը
POLITICSIrakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել։ Վանեցյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել։ «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի հաջորդ համարը Մարտուն Գրիգորյանն է։ Եթե սահմանված ժամկետում Վանեցյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա հաջորդիվ պատգամավորի մանդատ կստանա Մարտուն Գրիգորյանը։
Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Մարտուն Գրիգորյանը հակված է վերցնել մանդատը և աշխատանքը շարունակել խորհրդարանում։
Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը «Հայրենիք» կուսակցության քվոտայով է մասնակցել ընտրություններին։ Ի դեպ, եթե Մարտուն Գրիգորյանը պատգամավորական մանդատը վերցնի նա կլինի Շիրակի մարզը ներկայացնող միակ ընդդիմադիր պատգամավորը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



