Ոչ միայն կպատժվեն բոլոր մեղավորները, այլև իրենց պատասխանները կստանան հասարակության մոտ. Թագուհի Թովմասյան
БЛОГ1. Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում կյանքի իրավունքի կարևորությունը, առանց որի երաշխավորման անիմաստ է խոսել մարդու այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության մասին,
2. Մամուլում հրապարակված տեղեկությունները, որ Ապարանում 3 անձի սպանության և 4 անձի վիրավորվելու պատճառները կարող են լինել քաղաքական տարաձայնությունները,
|3. Այն, որ կրկին ըստ մամուլի հաղորդագրությունների՝ հանցագործությունը կատարվել է ինքնաձիգի միջոցով, որը հաստատվելու դեպքում լուրջ հարցեր է առաջացնում ապօրինի զենքի շրջանառության հիմնախնդիրների և անձանց կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում:
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` հետևողական եմ լինելու այս սահմռկեցուցիչ հանցագործության քննության ընթացքին և կոչ եմ անում պատկան մարմիններին իրականացնել գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ քրեադատավարական կանոնների խիստ պահպանմամբ, որի արդյունքում ոչ միայն կպատժվեն բոլոր մեղավորները, այլև իրենց պատասխանները կստանան հասարակության մոտ առկա գործի քաղաքական ենթատեքստին վերաբերող բոլոր հարցերը:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



