Ոչ միայն կպատժվեն բոլոր մեղավորները, այլև իրենց պատասխանները կստանան հասարակության մոտ. Թագուհի Թովմասյան
ԲԼՈԳ1. Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում կյանքի իրավունքի կարևորությունը, առանց որի երաշխավորման անիմաստ է խոսել մարդու այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության մասին,
2. Մամուլում հրապարակված տեղեկությունները, որ Ապարանում 3 անձի սպանության և 4 անձի վիրավորվելու պատճառները կարող են լինել քաղաքական տարաձայնությունները,
|3. Այն, որ կրկին ըստ մամուլի հաղորդագրությունների՝ հանցագործությունը կատարվել է ինքնաձիգի միջոցով, որը հաստատվելու դեպքում լուրջ հարցեր է առաջացնում ապօրինի զենքի շրջանառության հիմնախնդիրների և անձանց կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի համատեքստում:
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` հետևողական եմ լինելու այս սահմռկեցուցիչ հանցագործության քննության ընթացքին և կոչ եմ անում պատկան մարմիններին իրականացնել գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ քրեադատավարական կանոնների խիստ պահպանմամբ, որի արդյունքում ոչ միայն կպատժվեն բոլոր մեղավորները, այլև իրենց պատասխանները կստանան հասարակության մոտ առկա գործի քաղաքական ենթատեքստին վերաբերող բոլոր հարցերը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



