ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը պետք է քննարկվի միայն պատերազմի ավարտից հետո. Ֆրանսիա
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությանն անդամակցելու համար Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության պայմանները պետք է քննարկվեն միայն պատերազմի ավարտից հետո, գրում է korrespondent.net-ը։
Նախօրեին Եվրահանձնաժողովը նախնական քննարկում էր անցկացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու դիմումների վերաբերյալ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ուկրաինայի և Մոլդովայի հայտերը կհաստատվեն որոշակի պայմաններով։
Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը երկրների հայտերի վերաբերյալ որոշում կկայացնի հունիսի 17-ին։ Սակայն ԵՄ առաջնորդները այդ հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



