ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը պետք է քննարկվի միայն պատերազմի ավարտից հետո. Ֆրանսիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությանն անդամակցելու համար Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության պայմանները պետք է քննարկվեն միայն պատերազմի ավարտից հետո, գրում է korrespondent.net-ը։
Նախօրեին Եվրահանձնաժողովը նախնական քննարկում էր անցկացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու դիմումների վերաբերյալ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ուկրաինայի և Մոլդովայի հայտերը կհաստատվեն որոշակի պայմաններով։
Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը երկրների հայտերի վերաբերյալ որոշում կկայացնի հունիսի 17-ին։ Սակայն ԵՄ առաջնորդները այդ հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



