Ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕԺամանակն աշխատում է Ռուսաստանի համար, քանի որ նրա ղեկավարությանը չի հետաքրքրում, թե որքան կտևի պատերազմը։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պետք է գործենք, ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ»,- ասել է նա։
Զելենսկին դա բացատրել է նրանով, որ ռուսները «հիմնականում վաստակում են նավթամթերքի, էներգառեսուրսների արտահանման հաշվին»։
Զելենսկին քննադատել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։
«Մեզ պետք է, որ կանցլեր Շոլցը մեզ վստահեցնի, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային: Նա և նրա կառավարությունը պետք է որոշում կայացնեն. պետք չէ փորձել հավասարակշռել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջև», - ասել է նա:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



