Ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ. Զելենսկի
INTERNATIONAL NEWSԺամանակն աշխատում է Ռուսաստանի համար, քանի որ նրա ղեկավարությանը չի հետաքրքրում, թե որքան կտևի պատերազմը։ Այս մասին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պետք է գործենք, ժամանակը խաղում է հօգուտ թշնամու, ոչ թե մեզ»,- ասել է նա։
Զելենսկին դա բացատրել է նրանով, որ ռուսները «հիմնականում վաստակում են նավթամթերքի, էներգառեսուրսների արտահանման հաշվին»։
Զելենսկին քննադատել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։
«Մեզ պետք է, որ կանցլեր Շոլցը մեզ վստահեցնի, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային: Նա և նրա կառավարությունը պետք է որոշում կայացնեն. պետք չէ փորձել հավասարակշռել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջև», - ասել է նա:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



