Ժամկետային զինծառայողը վագոն-տնակում նռնակ է պայթեցրել․ 4 զինծառայողներ վնասվածքներ են ստացել
ОБЩЕСТВОՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ժ․ Կ․-ին մեղադրանք է առաջադրվել: Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Ժ․ Կ․-ն, որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում, խախտել է ՊՆ նախարարի հրամանի պահանջները։
Ամբաստանյալը ամիսներ առաջ առանց դիրքի ավագի թույլտվության, վերցրել է ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակը, մարտական հենակետի կացարան հանդիսացող վագոն-տնակում քաշել-հանել է նռնակի պայթուցիչի օղակը և անզգուշությամբ պայթեցրել այն։
4 պարտադիր ժամկետային զինծառայողներ վնասվածքներ են ստացել:
Գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին։
Դատական նիստը նշանակվել է հունիսի 20-ին։
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



