Ժամկետային զինծառայողը վագոն-տնակում նռնակ է պայթեցրել․ 4 զինծառայողներ վնասվածքներ են ստացել
SOCIETYՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ժ․ Կ․-ին մեղադրանք է առաջադրվել: Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Ժ․ Կ․-ն, որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում, խախտել է ՊՆ նախարարի հրամանի պահանջները։
Ամբաստանյալը ամիսներ առաջ առանց դիրքի ավագի թույլտվության, վերցրել է ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակը, մարտական հենակետի կացարան հանդիսացող վագոն-տնակում քաշել-հանել է նռնակի պայթուցիչի օղակը և անզգուշությամբ պայթեցրել այն։
4 պարտադիր ժամկետային զինծառայողներ վնասվածքներ են ստացել:
Գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին։
Դատական նիստը նշանակվել է հունիսի 20-ին։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



