Ուկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում. Զելենսկու գրասենյակ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում: Այս մասին հինգշաբթի ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։
Պոդոլյակը ծանր կորուստների հիմնական պատճառներից մեկն անվանել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հնարավորությունների հավասարության բացակայությունը։ Նրա խոսքով՝ Կիևին անհրաժեշտ են հարյուրավոր հրետանային համակարգեր Արևմուտքից։
Մասնավորապես, Ուկրաինային անհրաժեշտ է մինչև 300 ռեակտիվ համակարգ, ասել է նա։
Հինգշաբթի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի կորուստները կազմում են օրական մինչև 100 սպանված և մինչև 500 վիրավոր զինծառայող։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



