Ուկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում. Զելենսկու գրասենյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան օրական 100-200 զինծառայող է կորցնում: Այս մասին հինգշաբթի ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է BBC-ի ուկրաինական ծառայությունը։
Պոդոլյակը ծանր կորուստների հիմնական պատճառներից մեկն անվանել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հնարավորությունների հավասարության բացակայությունը։ Նրա խոսքով՝ Կիևին անհրաժեշտ են հարյուրավոր հրետանային համակարգեր Արևմուտքից։
Մասնավորապես, Ուկրաինային անհրաժեշտ է մինչև 300 ռեակտիվ համակարգ, ասել է նա։
Հինգշաբթի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի կորուստները կազմում են օրական մինչև 100 սպանված և մինչև 500 վիրավոր զինծառայող։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



