Դատապարտելի է ոստիկանների կամ ոստիկանական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունները և բռնությունը. Արթուր Միքայելյան
БЛОГՍույն թվականի մայիսի 16-ին գրառում էի կատարել ոստիկանական համազգեստով անձանց կողմից իմ նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ վարքագծի և դրսևորած բռնության վերաբերյալ։ Հղումը մեկնաբանության մեջ։
Վերոգրյալը լայն տարածում էր ստացել նաև ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդյունքում, մայիսի 27-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Գործի հետագա քննությունը կիրականացվի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։
Գործի ընթացքի մասին տեղեկացված է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը։ Հետևողական եմ լինելու բռնության ցանկացած դեպքի և անելու եմ հնարավորը` դրանց իրավական գնահատականի արժանացնելու համար:
Դատապարտելի է ոստիկանների կամ ոստիկանական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունները և բռնությունը։
Հ․Գ Առերևույթ հանցագործություն կատարած անձանց՝ սպառնում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում 3 տարի ժամկետով։
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



