Դատապարտելի է ոստիկանների կամ ոստիկանական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունները և բռնությունը. Արթուր Միքայելյան
BLOGՍույն թվականի մայիսի 16-ին գրառում էի կատարել ոստիկանական համազգեստով անձանց կողմից իմ նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ վարքագծի և դրսևորած բռնության վերաբերյալ։ Հղումը մեկնաբանության մեջ։
Վերոգրյալը լայն տարածում էր ստացել նաև ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդյունքում, մայիսի 27-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Գործի հետագա քննությունը կիրականացվի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։
Գործի ընթացքի մասին տեղեկացված է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը։ Հետևողական եմ լինելու բռնության ցանկացած դեպքի և անելու եմ հնարավորը` դրանց իրավական գնահատականի արժանացնելու համար:
Դատապարտելի է ոստիկանների կամ ոստիկանական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի կողմից ոչ իրավաչափ գործողությունները և բռնությունը։
Հ․Գ Առերևույթ հանցագործություն կատարած անձանց՝ սպառնում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում 3 տարի ժամկետով։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



