Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան
МЕЖДУНАРОДНОЕՀունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հունիսի 10-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում»,- ճեպազրույցում ասել է նա։
Ակնկալվում է, որ արդյունքում կստորագրվի 2022-2024 թվականների արտաքին պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը։
Այս միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ ունի, ասել է Զախարովան։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



