Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան
INTERNATIONAL NEWSՀունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հունիսի 10-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում»,- ճեպազրույցում ասել է նա։
Ակնկալվում է, որ արդյունքում կստորագրվի 2022-2024 թվականների արտաքին պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը։
Այս միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ ունի, ասել է Զախարովան։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



