Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
БЛОГ
Հայաստանի և Արցախի սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս կարևորագույն ու հիշարժան օրվա՝ դպրոցն ավարտելու առթիվ։ Այսօրվանից յուրաքանչյուրիդ կյանքում մեկնարկում է նոր՝ բարդ ու պատասխանատու շրջափուլ, որտեղից սկսելու եք ձեր ապագա հաջողությունների ու նվաճումների առաջին հաստատուն քայլերը։ Վստահ եմ՝ հարազատ դպրոցում ստացած գիտելիքները դառնալու են այն ամուր հիմքը, որի վրա կառուցելու եք մեր հայրենիքը, շենացնելու ու զարգացնելու եք մեր պետությունը։ Դա ձեր սրբազան պարտքն է բոլոր այն հայորդների հիշատակի առջև, որոնք կյանքի գնով պահեցին մեր սուրբ հողը. Այսուհետ դուք եք մեր ապագայի հաղթանակների կերտողը։ Եվ ես համոզված եմ՝ դա ձեզ հաջողվելու է և դուք լիովին կարդարացնեք ձեր ծնողների ակնկալիքները ու հույսերը։
Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում նաև մեր բոլոր հայրենանվեր մանկավարժերին, որոնք անտեսելով ամեն դժվարություն, պատվով են իրականացնում իրենց բարդ ու պատասխանատու առաքելությունն և տալիս կյանքի ամենամեծ դասը, այն է՝ սիրել հայրենիքը։
Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու առթիվ, թող դպրոցում ստացած գիտելիքը մշտապես լուսավորի ձեր ճանապարհն ու առաջնորդի դեպի մեծ նվաճումներ։ Բարի երթ ու նորանոր հաջողություններ...
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:





















































1
Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»
2
60-летний юбилей в тюрьме: Особенность «Армении во времена Никола»: «Паст»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян
5
Мы чтим память тех, кто покоится на Холме Чести и тем самым оберегаем нашу Армению․ Андраник Никогос...