Թուրքիայի նախագահը վաղը կմեկնի Սաուդյան Արաբիա
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 29-30-ին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա։ Այդ մասին ասված է երկուշաբթի օրն Էրդողանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:
«Նախագահ Թայիփ Էրդողանը Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ թագավորի հրավերով դեկտեմբերի 29-30-ին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի միջև բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում:
Սաուդյան Արաբիան վերջերս հայտարարել էր իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ են մտել 34 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



