Թուրքիայի նախագահը վաղը կմեկնի Սաուդյան Արաբիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 29-30-ին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա։ Այդ մասին ասված է երկուշաբթի օրն Էրդողանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:
«Նախագահ Թայիփ Էրդողանը Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ թագավորի հրավերով դեկտեմբերի 29-30-ին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի միջև բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում:
Սաուդյան Արաբիան վերջերս հայտարարել էր իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ են մտել 34 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



