Կյանքից հեռացել է գնդապետ Աղասի Կիրակոսյանը
ОБЩЕСТВО66 տարեկանում կյանքից հեռացավ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը:
«Մարդ, ում կյանքի 44 տարիներն անցել են համակարգում, եղել են ծառայություն՝ իրավակարգի ամրապնդման, հանցավորության և իրավախախտումների կանխարգելման, հասարակական կարգուկանոնի պահպանման գործին:
Նրա ներդրումը հատկապես մեծ էր արտաքին ծառայության ոլորտում. բարեխիղճ, սրտացավ, պատրաստակամ բնավորության, մարդկանց հետ շփվելու հմտության շնորհիվ կարողացել է նպաստել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը, իր փորձառությամբ, խորհուրդներով ուսուցիչ է եղել երիտասարդ կադրերի համար:
Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



