Կյանքից հեռացել է գնդապետ Աղասի Կիրակոսյանը
SOCIETY66 տարեկանում կյանքից հեռացավ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը:
«Մարդ, ում կյանքի 44 տարիներն անցել են համակարգում, եղել են ծառայություն՝ իրավակարգի ամրապնդման, հանցավորության և իրավախախտումների կանխարգելման, հասարակական կարգուկանոնի պահպանման գործին:
Նրա ներդրումը հատկապես մեծ էր արտաքին ծառայության ոլորտում. բարեխիղճ, սրտացավ, պատրաստակամ բնավորության, մարդկանց հետ շփվելու հմտության շնորհիվ կարողացել է նպաստել ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը, իր փորձառությամբ, խորհուրդներով ուսուցիչ է եղել երիտասարդ կադրերի համար:
Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



