Բախում ոստիկանության ու ցուցարարների միջև․ մեկ քաղաքացի վնասվածք է ստացել, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
ВИДЕОԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիան ավարտելուց հետո «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության փողոց, այնուհետև Կառավարության շենքի շուրջ երթ իրականացնեկուց հետո կրկին վերադարձան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Այստեղ իրավիճակը կրկին լարվեց, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջև, որի ընթացքում վատացավ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը։ Ցուցարարների և ոստիկանների միջև սկսված հրմշտոցի հետևանքով պատռվել է Իշխան Սաղաթելյանի վերնաշապիկը, իսկ քաղաքացիներից մեկը ոտքի հատվածում վնասվածք է ստացել։ Մեծ թվով ոստիկաններ պահում են Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքը: Բախումներից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին:

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



