Բախում ոստիկանության ու ցուցարարների միջև․ մեկ քաղաքացի վնասվածք է ստացել, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
ՎԻԴԵՈԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիան ավարտելուց հետո «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության փողոց, այնուհետև Կառավարության շենքի շուրջ երթ իրականացնեկուց հետո կրկին վերադարձան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Այստեղ իրավիճակը կրկին լարվեց, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջև, որի ընթացքում վատացավ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը։ Ցուցարարների և ոստիկանների միջև սկսված հրմշտոցի հետևանքով պատռվել է Իշխան Սաղաթելյանի վերնաշապիկը, իսկ քաղաքացիներից մեկը ոտքի հատվածում վնասվածք է ստացել։ Մեծ թվով ոստիկաններ պահում են Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքը: Բախումներից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին:

1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



