Բուլղարիայի պետական «Կոզլոդույ» ատոմակայանը կրկին միացրել է իր միջուկային ռեակտորը
ЭКОНОМИКАԲուլղարիայի պետական «Կոզլոդույ» ատոմակայանը պլանային տեխնիկական սպասարկումից եւ լիցքավորումից հետո շաբաթ օրը միացրել է իր 1000 մեգավատ հզորությամբ միջուկային ռեակտորը 5-րդ էներգաբլոկում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ատոմակայանի ներկայացուցիչներին:
«Կոզլոդույ» ատոմակայանը, որը գտնվում է Դանուբ գետի վրա, հայտարարել է, որ ռեակտորը կրկին ազգային ցանցին է միացվել շաբաթ վաղ առավոտյան՝ երկրի միջուկային էներգիայի կարգավորիչի թույլտվությունից հետո:
Ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր ապրիլի 24-ին՝ ամենամյա վերանորոգման համար:
Մեկ այլ 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտորը՝ 6-րդ էներգաբլոկը, աշխատում է ամբողջ հզորությամբ, հայտնել են կայանում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



