Բուլղարիայի պետական «Կոզլոդույ» ատոմակայանը կրկին միացրել է իր միջուկային ռեակտորը
ECONOMICSԲուլղարիայի պետական «Կոզլոդույ» ատոմակայանը պլանային տեխնիկական սպասարկումից եւ լիցքավորումից հետո շաբաթ օրը միացրել է իր 1000 մեգավատ հզորությամբ միջուկային ռեակտորը 5-րդ էներգաբլոկում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ատոմակայանի ներկայացուցիչներին:
«Կոզլոդույ» ատոմակայանը, որը գտնվում է Դանուբ գետի վրա, հայտարարել է, որ ռեակտորը կրկին ազգային ցանցին է միացվել շաբաթ վաղ առավոտյան՝ երկրի միջուկային էներգիայի կարգավորիչի թույլտվությունից հետո:
Ռեակտորի աշխատանքը դադարեցվել էր ապրիլի 24-ին՝ ամենամյա վերանորոգման համար:
Մեկ այլ 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտորը՝ 6-րդ էներգաբլոկը, աշխատում է ամբողջ հզորությամբ, հայտնել են կայանում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



