Մշտապես գործում ենք «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով. Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կընդլայնվի. Աքար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին, այդ աջակցությունը կընդլայնվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը։
Նա նաև նշել է, որ երկու երկրների զինվորականները ծրագրում են ապագայում նոր համատեղ զորավարժություններ անցկացնել, նշում է Anadolu-ն։
Աքարը գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ երկիրն անվանելով իր «երկրորդ հայրենիք»։
Նրա խոսքով, երկու երկրների միջև բարեկամությունն ու եղբայրությունն էլ ավելի են ամրապնդվել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Աքարն ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես գործում են «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



