Մշտապես գործում ենք «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով. Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կընդլայնվի. Աքար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին, այդ աջակցությունը կընդլայնվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը։
Նա նաև նշել է, որ երկու երկրների զինվորականները ծրագրում են ապագայում նոր համատեղ զորավարժություններ անցկացնել, նշում է Anadolu-ն։
Աքարը գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ երկիրն անվանելով իր «երկրորդ հայրենիք»։
Նրա խոսքով, երկու երկրների միջև բարեկամությունն ու եղբայրությունն էլ ավելի են ամրապնդվել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Աքարն ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես գործում են «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



